Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Հերթական ծանր վիրահատությունը Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքում

Հերթական ծանր վիրահատությունը Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքում
17.06.2023 | 07:14

Հիվանդն ընդունվել էր գանգատվելով որովայնի ստորին հատվածի ցավերից, արյունահոսությունից: Հետազոտվեց ախտորոշվեց արգանդի մեծ չափերի միոմա:

Գրիգոր Նարեկացի ԲԿ գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, գլխավոր գինեկոլոգ վիրահատող բժիշկ Աշոտ Ամիրբարի Սարգսյանի և գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ գինեկոլոգ, գլխավոր գինեկոլոգի ավագ օգնական և վիրահատության առաջին ասիստենտ Արամ Աշոտի Սարգսյանի հմուտ միջամտությամբ փրկվեց հերթական հիվանդի կյանքը:

Վիրահատությունն անցավ առանց բարդությունների:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7766

Մեկնաբանություններ